ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել Թուրքիայի հետ համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Էներգետիկ պաշարների գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Փայեթը թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում անդրադարձել է էներգետիկ ոլորտում ԱՄՆ-Թուրքիա փոխգործակցությանը:
Փայեթը նշել է, որ ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել էներգետիկ ոլորտում Թուրքիայի հետ ունեցած փոխգործակցությունը, ինչպես նաև հավելել, որ Թուրքիան այդ առումով նշանակալի դիրքում է:
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի՝ վերականգնողական էներգետիկ աղբյուրների ոլորտում կատարած ներդրումները երաշխավորում են դրանց ապագան:
«Թուրքիան Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից ծայրաստիճան կարևոր է: Մենք Եվրոպայի էներգետիկ անվտանգությանն ուղղված անհրաժեշտ աշխատանքներում ցանկանում ենք օգտվել Թուրքիայի լողացող պահեստներում և գազաֆիկացման միավորի օգտագործման ու վերագազաֆիկացման ներուժի համար կատարված ներդրումներից»,-ասել է նա: