Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին հրավիրել է հանդիպել սահմանին
«Հայաստանից պահանջվեց շուրջ 2.5 ամիս, որպեսզի պատասխանի Խաղաղության պայմանագրի նախագածի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին, և դա լրջորեն հետաձգեց գործընթացը»,-հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։
Այդ գերատեսչությունը Հայաստանին կոչ է արել վերականգնել բանակցությունները պայմանագրի ստորագրման շուրջ։
«Խաղաղ բանակցությունների այս լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ խաղաղության պայմանագիրը շուտափույթ ավարտին հասցնելու համար: Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշում կայացնեն իրենց հետագա հարաբերությունների վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, ԱԳ նախարարության հայտարարության մեջ նշվում է՝ երկու երկրներն էլ պատասխանատվություն են կրում խաղաղ գործընթացի շարունակականության համար, ներառյալ փոխընդունելի վայր ընտրելը կամ պետական սահմանին հանդիպում անցկացնելու որոշումը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել հայկական կողմին թույլ չտալ նոր անհարկի ձգձգումներ և հույս հայտնել, որ դրական կարձագանքի այս կոչին՝ մոտ ապագայում բանակցություններ սկսելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել Խաղաղության համաձայնագրի 6-րդ տարբերակը. ԱԳՆ
- ԵԱՀԿ ԽՎ նախագահի տպավորությամբ՝ Ադրբեջանն արդեն պատրաստ է ՀՀ-ի հետ խաղաղ բանակցությունների
- Խաղաղության համաձայնագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Հաջիևն արձագանքել է Արմեն Գրիգորյանին
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան