Արագածոտնում 600-ից ավելի ավտոմեքենա մերկասառույցի պատճառով չի կարողանում առաջ ընթանալ
Նոյեմբերի 20-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղաց առատ ձյուն, ինչի կապակցությամբ ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, հանրապետության ճանապարհներին անցան ուժեղացված ծառայության։ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհներին պարեկներն ու փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ, խափանված տրանսպորտային միջոցների վարորդներին և ուղևորներին ցուցաբերել են առաջին օգնություն։
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։
shamshyan.com-ը գրում է, որ նոյեմբերի 21-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին: Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը կարելի է ասել Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կանգնած վիճակում է: Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ:
100-ից ավելի ավտոմեքենաներ մեծ դժվարությամբ դուրս են բերվել անվտանգ վայր։ Երթևեկությունը մոտ 4 կմ-անոց ճանապարհահատվածում ահավոր վիճակում է գտնվում։
Հարակից հրապարակումներ`
- Ձյուն, բուք, մերկասառույց, մարզերում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։
- Շիրակի մարզի ճանապարհներին ուժեղ գետնաբուք է
- Ջերմաստիճանը կնվազի մինչև 14 աստիճանով, սպասվում է բուք
- Արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցման հետևանքով Հայաստանում հնարավոր է նաև բուք
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան