Արցախից բռնի տեղահանվածները երեք ամսվա կուտակված կենսաթոշակներն ու նպաստները կստանան միանվագ
Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կուտակված կենսաթոշսկները Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձինք կստանան միանվագ։ Այս մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը։
Նա նշեց, որ հնարավոր կլինի առանց նոր կենսաթոշակի նշանակման գործընթացների կվերականգնվեն կենսաթոշակներն ու նպաստները։
Նշենք, որ այսօր ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։
Փոխնարարան ասաց, որ օրենքի ընդունումից հետո, կառավարության հաջորդ նիստին կընդունվեն համապատասխան ընթացակարգերը և դրանց հիման վրա Արցախից բռնի տեղահանվածները կկարողնան դիմումներ կներկայացնեն։
Դ.Խաչատրյանն ասաց, որ դիմումները ներկայացնելու համար մշակվում է առցանց հարթակ։ Միաժամանակ նա ընդգծեց, որ դիմում գրելու և կենսաթոշակ ստանալու համար նախ և առաջ պետք է ունենալ Հայաստանի հասեցով հաշվառում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կստանան կենսաթոշակ և նպաստ
- Կառավարությունն առաջարկել է 2023 թ. պետբյուջեում վերաբաշխումներ կատարել