Երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարություն չկա. Բագրատ Սրբազան
«Ամենադժվար բանը՝ պահպանել ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ, հետամուտ լինել ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ և նվաճել ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ։ Երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարություն չկա, և երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարությունից բխած ճշմարտությունը չկա»,- իր քարոզում ասում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Խաղաղությունը երկնքից կախված ինչ-որ բան չէ՝ հեռու-հեռավոր կամ վերացական։ Այդ խաղաղությունը ստեղծողը մենք ենք, մեր կյանքով ենք ստեղծողը։ Կարևորը, թե մենք ինչպես ենք տեսնում այդ խաղաղությանը հասնելը, արդյո՞ք դրա մեջ ճշմարտության և արդարության հատկանիշներ կան։
Չի՛ կարող լինել այս կամ այն նյութական, ոչ նյութական ինչ-որ բաների հաշվին՝ առնելով-ծախելով, գնելով-վաճառելով։
Հետևաբար, մեզ մնում է մեկ բան՝ ամենադժվար բանը՝ պահպանել արդարությունը, հետամուտ լինել ճշմարտության և նվաճել խաղաղությունը»,- ասում է Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը մեռած չէ, այլ ննջում է․ Բագրատ Սրբազան
- Մենք նախընտրեցինք որբախնամությունը, քան թե հայրենապահպանությունը. Բագրատ Սրբազան
- Բագրատ Սրբազան. «Ծաղրում են «հայու գենը»
- Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան