«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը ելույթ կունենա 8-րդը
Նիցցայում նախօրեին տեղի է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի բացման պաշտոնական արարողությունը։ Հայաստանը ներկայացնող Yan Girls-ի աղջիկներըն անցել են կարմիր գորգով։
Մրցույթը կկայանա նոյեմբերի 26-ին` ժամը 19:00-ին: «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Yan Girls խումբը ելույթ կունենա 8-րդը: Մրցույթին մասնակցում է 16 երկիր։
Նոյեմբերի 24-ից կարելի է այցելել jesc.tv կայք և քվեարկել «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի օգտին:
Հիեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆ՝ Վիկա Մարտիրոսյան, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:
Հարակից հրապարակումներ`
- «Մանկական Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Yan Girls-ը մեկնել է Նիցցա
- Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում» կներկայացնի Yan Girls խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան