Վերնագիրը շինծու և մանիպուլյացնող է․ ՈՄԱ-ն հերքում է
«Ողջ մնալու արվեստը» ՀԿ-ն տարածել է հայտարարություն մամուլում այսօր հրապարակված՝ «Ժողովուրդ» օրաթերթի «ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել» հոդվածի վերաբերյալ, որում ասվում է․
«Մամուլում այսօր հրապարակված՝ «ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել» հոդվածում առկա վերնագիրը որևէ աղերս չունի իրականության հետ, իսկ վերնագիրը շինծու և մանիպուլյացնող է։
Թուրքիայի ջրաղացին անգիտակցաբար ջուր լցնող «Ժողովուրդ» օրաթերթի վերոնշյալ հոդվածում ոչ միայն աղավաղված է իրականությունը, այլև ՈՄԱ-ի մամուլի խոսնակի պատասխանն այն հարցին՝ արդյոք ճիշտ են այն ասեկոսեները, թե գումար են հավաքել ու «Գմբեթ-2» ծրագիրը չեն իրականացրել, ներկայացված է մանիպուլյացնող վերնագրից հետո։
Հարգելի' հայրենակիցներ, ՈՄԱ-ականներ, ազգ-բանակ գաղափարախոսության կրողներ և պայքարողներ, ՈՄԱ-ն շարունակում է իր բնականոն գործունեությունը, իսկ «Գմբեթ-2»-ի տեղադրման աշխատանքները ժամանակավորապես դադարեցված են` եղանակային պայմաններից ելնելով, այնինչ նախապատրաստական աշխատանքները շարունակվում են (կից` լուսանկարներ և տեսանյութ, լուսանկարներն արվել են տարբեր բնակավայրերում, 21.11.2023 թ.` ժամը 15:40-ին):
Խնդրում և պահանջում ենք զոհ չդառնալ թշնամու քարոզչությանը ոչ գիտակցաբար օգնող, մանիպուլյացնող, սադրող և մեզ խանգարող վերնագրերին, որոնք մեծ լսարան և շատ դիտումներ ապահովելու համար են արվում, քանզի այդ կերպ վնասում եք մեր հայրենիքի պաշտպանունակության բարձրացմանը, ձեր, ձեր ընտանիքի, երեխաների և մեր բոլորիս անվտանգության ապահովմանը:
Հ.Գ. Առաջիկա օրերին ՈՄԱ-ի էջում կհրապարակվեն ընթացիկ կադրեր տարբեր բնակավայրերում իրականացվող նախապատրաստական աշխատանքներից»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան