Վիրավորական արտահայտություն արեց, ստացավ պատասխան և հարձակվեց իմ վրա.Սոնա Աղեկյանը՝ Անի Խաչատրյանի մասին
«Ձեր նշած ավագանու անդամն այն թիմի սատարողը, ջատագովն ու պաշտպանն է, որի պատճառով Վարզգեն Սարգսյանի արձանի վրա Շուշիում ադրբեջանցին միզել է»,-ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոննա Աղեկյանը՝ պատասխանելով «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի հետ ունեցած միջադեպի վերաբերյալ լրագրողի հարցին:
Աղեկյանի խոսքով՝ առավոտից, ինչ սկսվել է ավագանու նիստը, Անի Խաչատրյանը ստանձնել է ՔՊ-ական քաղաքապետի և մյուս ավագանու անդամների փաստաբանի դերը:
«Ինքն ասաց, թե դահլիճում, ոչ թե ամբիոն է, այլ բեմ, թե մոտենում է բեմին: Այնտեղից վիրավորական արտահայտություն արեց իմ անձի հանդեպ, ստացավ համապատասխան պատասխան, ինչից հետո հարձակում իրականացրեց իմ վրա»,-հայտարարեց Սոնա Աղեկյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի ավագանու նիստում Անի Խաչատրյանը բեմից Աղեկյանին անվանեց «կոյուղաջրերի թագուհի», վերջինս ջուր լցրեց ամբիոնից վերադարձող Խաչատրյանի վրա: Դրանից հետո Խաչատրյանը քաշեց Աղեկյանի մազերից և դահլիճում իրարանցում սկսվեց:
Հարակից հրապարակումներ`
- Ես ոչ մեկին բռունցքով չեմ հարվածել, մազերից եմ քաշել.Անի Խաչատրյան
- Հայհոյանքներ և վիճաբանություն Երևանի ավագանու նիստի դահլիճի դիմաց
- Որովհետրև թույլ էին տվել, որ Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն.Իրավիճակը լարվեց, ավագանու նիստն ընդհատվեց
- «Ընտանիքդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի». Լարված իրավիճակ ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները