Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին «Ford»-ի և «Toyota»-ի բախման հետևանքով կան տուժածներ
Նոյեմբերի 21-ին, ժամը 10։40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Կ․ Մ․, ծնված 1964 թ․) և «Toyota» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1965 թ․) մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան