Վրաստանի նախագահի շունը կորել է Թբիլիսիի կենտրոնում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտնել է, որ իր շունը՝ Գոմբորան անհետացել է Թբիլիսիի կենտրոնում։
Երկրի ղեկավարն այդ մասին գրառում է կատարել սոցցանցի իր էջում՝ տեղեկացնելով, որ շունն ունեցել է մոխրագույն օձիք։
Վրաստանի նախագահը հրապարակել է իր ընտանի կենդանու լուսանկարը և նշել հեռախոսահամարը։ Վրաստանի ղեկավարը նախընտրական քարոզարշավի ժամանակ շանը վերցրել է Կախեթիի շրջանի Գոմբորի լեռնանցքից։ Նրան անվանել են Գոմբորա և ներկայացրել որպես «նախագահական շուն»։
Զուրաբիշվիլին առաջին անգամ իր չորքոտանի ընկերոջ լուսանկարը հրապարակել է սոցցանցերում 2019 թվականի ապրիլին։
Ցանցում մեկ անգամ չէ, որ հայտնվել են լուսանկարներ, թե ինչպես է նախագահը զբոսնում շան հետ նախագահի նստավայրի մոտ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան