Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 22-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Տիգրան Մեծի պողոտա - Գլինկայի փողոցի խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից ու մանրամասնում, որ Խորենացու փողոցից Գլինկայի փողոցով դեպի Տիգրան Մեծի պողոտա և Սասունցի Դավիթ փողոցի խաչմերուկ նախկինում թույլատրվող «ուղիղ ու աջ և «ուղիղ ու ձախ երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «ուղիղ, աջ և ձախ և «միայն ձախ ուղղություններով:
«Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ և կիրականացվի գծանշում»,-նշում են քաղաապետարանից։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան