Իսրայելի իշխանությունները մոտ են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության կնքմանը
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժումը և Իսրայելի իշխանությունները մոտ են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության կնքմանը: Այս մասին ասվում է շարժման քաղբյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիայի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՄԱՍ- ն իր պատասխանը տվել է Կատարին և մյուս միջնորդներին», - հավելել Է Հանիան՝ մանրամասներ չներկայացնելով։
Ինչպես հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչին, միջնորդի դերում հանդես եկող Կատարը պետք է առաջիկա ժամերին բացահայտի գործարքի մանրամասները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին