Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ
«Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ բանակցությունների, ավելին՝ փոխանակվում են խաղաղության պայմանագրերի տարբեր նախագծեր»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Նա նշեց, որ Հայաստանը երբեք չի խուսափել բանակցություններից, ու այն պլատֆորմները, որոնք գտել է արդյունավետ, այդ բանակցություններին մասնակցել է։
Հարցին, արդյո՞ք Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց կա, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ Հայաստանի օրակագում նման հարց չի քննարկվել։ ԱԺ փոխնախագահը նշեց՝ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ օգնության փաթեթից, քանի որ ՀԱՊԿ-ը չի արձանագրում, թե որտեղ է սկսվում ու ավարտվում կազմակերպության պատասխանատվության տարածքը։
«Ցավոք սրտի, այդ տարածքն ու Հայաստանի կոնկրետ քարտեզն իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը, որ ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքներում ... », - նշեց Արշակյանը։
Նա նաև նշեց, որ սպառազինության ձեռքբերման տեսանկյունից այլըտրանքներ կան, Հայաստանը դրանք օգտագործում է։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ
- Կատարյալ արկածախնդրություն. Սուրենյանցը՝ ՀԱՊԿ օրակարգից Հայաստանին օգնելու հարցը հանելու մասին
- Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնելու վերաբերյալ նախագիծը
- Պեսկով. ՀԱՊԿ գագաթնաժողովից առաջ Փաշինյանի հետ Պուտինի հեռախոսազրույցը նախատեսված չէ
- Անատոլի Սիդորով. Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու փաստաթղթեր չի ներկայացրել
- Լավ ենք անում՝ չենք մասնակցում. Գագիկ Մելքոնյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին
- Քաղաքագետ. Վատ եմ պատկերացնում ՔՊ-ականների ճակատագրերի Happy End-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան