Կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն քննարկեն և լուծեն հարցերն՝ ի շահ տարածաշրջանի․ Մեթյու Միլլեր
ԱՄՆ-ը շարունակում է փոխգործակցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ և առաջարկում է նպաստել արժանապատիվ և հարատև խաղաղության հաստատմանը, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Նա նաև նշել է՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակիորեն հարցերը քննարկեն և լուծեն՝ ի շահ տարածաշրջանի։
«Մենք ուրախ կլինենք մեր դերն ունենալ այդ բանակցություններին նպաստելու գործում։ Մենք տեսել ենք, թե ինչպես են այլ երկրներ առաջարկում աջակցել այդ բանակցություններին։ Կարծում ենք՝ կարևոր է, որ երկու երկրները դեմ առ դեմ խոսեն՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար»,- ասել է Մեթյու Միլլերը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան