Կարմրուկով հիվանդացածների թիվը հասել է 500-ի
Հայաստանում կարմրուկով հիվանդացածների թիվը հատել է 500-ի շեմը։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կնախարգելման ազգային կենտրոնից։
Անցած մեկ շաբաթվա ընթացքում կարմրուկով հիվանդացել է վեց մարդ, որից հինգը երեխաներ են, մեկը՝ մեծահասակ։
Նոյեմբերի 20-ի դրությամբ կարմրուկով հիվանդացած երեխաների թիվը կազմում է 354։
Անցած յոթ օրերի ընթացքում նվազել է հոսպիտալացվածների թիվը, եթե նոյմեբերի 13-ին հիվանդանոցում էր գտնվում չորս մարդ, ապա նոյեմբերի 20-ի դրությամբ կա մեկ հոսպիտալացված։
Հիշեցնենք, որ կարմրուկի ախտանշաններն են բարձր ջերմությունը, ցանավորումը, հազը և քթից արտադրությունը։ Հիվանդության ծանր դեպքերում կարմրուկը կարող է առաջացնել թոքաբորբ կամ այլ շնչառական վարակներ, նյարդաբանական բարդություններ և նույնիսկ հանգեցնել մահվան։
Հայաստանում օրեր առաջ կարմրուկի հետևանքով մեկ երեխա է մահացել։
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն հայտարարել է ամբողջ աշխարհում կարմրուկից մահացության դեպքերի աճի մասին
- 5 օրում 5 երեխա է վարակվել կարմրուկով
- Եթե մահացած երեխայի շրջապատում կարմրուկի դեմ պատվաստված լինեին՝ չէին վարակի նրան. Սվետլանա Գրիգորյան
- Հայաստանում գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 471 դեպք
- Հայաստանում կարմրուկից երեխա է մահացել. Ավանեսյան
- Կարմրուկը չի նահանջում. Հիվանդների թիվն ավելանում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան