Ես ոչ մեկին բռունցքով չեմ հարվածել, մազերից եմ քաշել.Անի Խաչատրյան
«Ելույթ էի ունենում, դահլիճից սկսեցին մեկնաբանություններ անել, ընդհուպ մինչև Վազգեն Սարգսյան և ավելորդ բառեր, զգացի որ ելույթս չի ստացվում, ամբիոնից իջա, որ գնամ դահլիճի վերջ: Այդ պահին կոյուղաջրերի թագուհին որոշեց, որ իմ վրա պետք է ջուր ցփնի և սկսվեց իրարանցումը»,-Երևանի ավագանու նիստի հարկադիր ընդմիջմանը լրագրողին հայտնեց «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը՝ ակնարկելով իր հետ վիճաբանած «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոննա Աղեկյանին:
Լրագրողի դիտարկմանը, թե դրանց հաջորդեցին բռունցքներով հարվածները՝ Անի Խաչատրյանն ասաց. «Ես ոչ մեկին բռունցքով չեմ հարվածել, այն պահին, երբ իմ վրա ջուր եկավ, ես մազերից քաշեցի, որ այդ բաժակը ձեռքից վերցնեմ»:
Ավագանու անդամի խոսքով «Մայր Հայաստան» քաղաքական ուժը նպատակային է մասնակցում ավագանու նիստերին, իրավիճակը լարելու համար և այն շարունակելու է անել:
Հարակից հրապարակումներ`
- Հայհոյանքներ և վիճաբանություն Երևանի ավագանու նիստի դահլիճի դիմաց
- Որովհետրև թույլ էին տվել, որ Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն.Իրավիճակը լարվեց, ավագանու նիստն ընդհատվեց
- Հետևաբար հարց՝ ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին.Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան