Մայրիկի տարեդարձի վարդերը մնացին բեռնախցիկում. Լարսում իրավիճակը վատթարացել է
Ռուս-վրացական սահմանի «Լարս»-ի անցակետը, արդեն երրորդ օրն է, փակ է։ Վատ եղանակի պատճառով չեն կարողանում անցնել ինչպես բեռնատար, այնպես էլ մարդատար մեքենաները։ Միայն ռուսական կողմում առավոտյան արդեն 1400 մեքենա էր կուտակվել։
Նոյեմբերի 21-ի ողջ գիշեր և առավոտ ձյուն է տեղացել դեպի անցակետ տանող ոլորաններում։ Սա բարդացրել է առանց այն էլ երթևեկության ծանր վիճակը։
«Բարեբախտաբար, տեղումները հիմա դադարել են, և մարդիկ տրանսպորտային զարկերակի բացման մի փոքր հույս ունեն»,-հայտնում է «ՄԻՐ»-ը։
Ճանապարհը փակվել է նոյեմբերի 19-ին վատ եղանակի պատճառով։ Սկզբում այն անանցանելի էր բեռնատարների, ապա նաև ավտոբուսների ու մարդատար մեքենաների համար։ Շատ վարորդներ պատրաստ չէին ձյանը։ Լեռնային ճանապարհ էին դուրս եկել ամառային անվադողերով ու առանց հատուկ շղթաների։
Անցակետի երկու կողմերում էլ կիլոմետրեր ձգվող հերթեր են։ Վարորդները ստիպված են ժամեր շարունակ նստած մնալ մեքենաներում։ Հատկապես բարդ է երեխա ուղևորներ ունեցող մեքենաների վիճակը։
Արման Ղազարյանը մնացել է ձյան մեջ վարդերով լի բեռնախցիկով։ Ասել է՝ ծաղիկները տանում էր մայրիկին ծննդյան տարեդարձի առթիվ։
«Ահա իմ տանջանքները. երեք օր այստեղ եմ: Ոչ ուտում եմ, ոչ խմում»,- նշել է Արման Ղազարյանը։
ՌԴ ԱԻՆ-ն անցակետում ջեռուցման կետ է բացել և խորհուրդ է տալիս նախապես ուսումնասիրել ճանապարհի իրավիճակը։ Վրաստանի ճանապարհային աշխատողները նոյեմբերի 20-ին փորձել են մաքրել ճանապարհը ձյունից, սակայն իրենք են հայտնվել խցանման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսի անցակետում ավելի քան 700 մեքենա է կուտակվել
- Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին