Լիբանանն Իսրայելին մեղադրել Է ԶԼՄ-ների աշխատակիցների սպանության մեջ
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին դատապարտել է իսրայելական զորքերի հարձակումը Ալ Մայադեն հեռուստաալիքի նկարահանող խմբի վրա, որի հետևանքով երկու լրագրող է զոհվել, գրում է ՏԱՍՍ-ը։
««Al Mayadeen»-ի թղթակից Ֆարահ Օմարի և օպերատոր Ռաբիա ալ Մաամարիի սպանությունը ցույց է տալիս, որ Իսրայելի հանցավոր գործողությունները սահման չունեն։ Այս հարձակման նպատակն է լռեցնել լրատվամիջոցներին, որոնք բացահայտում են իսրայելական հանցագործություններն ու ագրեսիան», - ասվում է կառավարության ղեկավարի հայտարարության մեջ:
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքի տնօրեն Հասան Բեն Ջիդուն հայտնել էր, որ թղթակից Ֆարահ Օմարն ու օպերատոր Ռաբիա ալ Մաամարին զոհվել են իսրայելական կողմից արձակված արկի ուղիղ հարվածի հետեւանքով այն պահին, երբ նրանք ռեպորտաժ էին պատրաստում Թեյր-Հարֆա սահմանային շրջանից:
Al Wataniya գործակալության տվյալներով՝ լրատվամիջոցների աշխատողներից բացի, զոհվել է նաև մեկ լիբանանցի քաղաքացի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան