Մենք պատրաստ ենք ցույց տալ մեր լավագույն որակները. Պետրակով
ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի վերջին տուրի Խորվաթիա - Հայաստան հանդիպումը կկայանա այսօր ժամը 23։45-ին (Երևանի ժամանակով)։
Նախօրեին կայացած ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ասել է, որ ակնկալում են լավ խաղ։ Թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն էլ նշել է. «Մենք խաղալու ենք ուժեղ հավաքականի հետ։ Դա նշանակում է, որ որ հետաքրքիր խաղ է սպասվում։ Տեսնենք, թե որքանով ենք պատրաստ այդ հանդիպմանը։ Այնպես որ թիմն անհամբեր սպասում է այդ խաղին»։
Հարցին՝ դուք այլևս չեք կարող որակավորվել ԵՎՐՈ 2024, արդյո՞ք ունեք մոտիվացիա վաղվա խաղում, թե՞ դիմակայությանը կարևորություն չեք տալիս, Պետրակովը պատասխանել է. «Մի քիչ տարօրինակ հարց է։ Ինչպե՞ս կարող է որակավորման փուլի հանդիպումն ազգային հավաքականի կազմում չլինել բավարար մոտիվացիա։ Մենք խաղում ենք աշխարհի լավագույն ընտրանիներից մեկի հետ։ Տղաներն անհամբեր սպասում են, ես էլ սպասում եմ վաղվա խաղին, ու մենք պատրաստ ենք ցույց տալ մեր լավագույն որակները վաղվա հանդիպման ընթացքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան