Շակիրան երեք տարվա ազատազրկման է դատապարտվել
Կոլումբիացի երգչուհի Շակիրան իսպանական իշխանությունների կողմից դատապարտվել է երեք տարվա ազատազրկման՝ հարկերից խուսափելու համար։ Բայց երգչուհին կազատվի, քանի որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ։ Այս մասին գրում է Associated Press-ը։
Հինգ տարի առաջ Շակիրային մեղադրանք էր առաջադրվել հարկերից խուսափելու համար։ Շակիրան ամենաերկարը Իսպանիայում ապրել է 2012-2014 թվականներին, թեև որպես իր հիմնական բնակության վայր նշել է Բահամյան կղզիները։ Չնայած առաջադրված մեղադրանքներին՝ երգչուհին հերքել է ամեն ինչ։
kulturomania.ru-ն գրում է, որ երկար հետաքննությունից հետո իսպանական իշխանությունները ապացուցել են, որ Շակիրան իսկապես 2012-2014 թվականներին եղել է Իսպանիայի բնակիչ։ Նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, սակայն քանի որ երգչուհին գործարք է կնքել իշխանությունների հետ և նախկինում դատվածություն չի ունեցել, նրա պատիժը փոխարինվել է 7 միլիոն եվրո տուգանքով։
Հարակից հրապարակումներ`
- Շակիրային 8 տարվա ազատազրկում է սպառնում հարկերից խուսափելու համար
- Շակիրան դատարան է գնացել իր երկվորյակի հետ
- Շակիրան դատարանի առջև կկանգնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան