
«Ընտանիքդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի». Լարված իրավիճակ ավագանու նիստում
Ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձեց քվեարակության դնել հաջորդ նիստը դեկտեմբերի 26-ին ժամը 10-ին գումարելու առաջարկը: Ավագանու ընդդիմադիր խմբակցությունները նախ առաջարկեցին բոլոր հարցերը քննարկվող դարձնել, հետո 15 րոպե ընդմիջում վերցրեցին:
Ընդմիջման դուրս գալիս «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանին, որը կոպիտ էր խոսում:
«Հլը խոսելու ձևը, սա քո համար Ծերեթելի չի,սա համայնքի ավագանի է: Ընտանիքիդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի»,-ՔՊ-ական ավագանու անդամին սաստեց Անի Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամը հրաժարվել է մանդատից
- Ծառը մշակել են չորացնող հեղուկներով, հատուկ անցքեր արել, արմատավզիկի շրջանում կեղևազրկել, որ չորանա․ Երևանի ավագանու անդամ
- «Մեկն ասում է՝ ասեք անենք, մեկն էլ՝ ասում ու գնում է». Երևանի ավագանու նիստ