Արարատ Միրզոյանը չի մեկնի Բելառուսում անցկացվելիք ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված հանդիպումներին
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ հեռախոսազրույցում ասել է, որ չի կարողանա մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ շրջանակներում հանդիպումներին: Այդ մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Բելառուսական կողմի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ:
Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ
- Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ
- Կատարյալ արկածախնդրություն. Սուրենյանցը՝ ՀԱՊԿ օրակարգից Հայաստանին օգնելու հարցը հանելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան