Վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների սադրանքի արդյունքում.Արմեն Փամբուխչյան
Երևանի քաղաքապետի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.«Այսօր ավագանու հերթական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպն անընդունելի եմ համարում։ Փոխադարձ վիրավորանքները, անհանդուրժողականությունը պատիվ չի բերում ավագանու անդամի կարգավիճակին։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների անհավասարակշիռ վարքագծի և սադրանքի արդյունքում, ինչը ևս դատապարտելի է։ Ցավում եմ, որ տուրք տվեցինք այդ սադրանքին, ինչի համար էլ ներողություն եմ խնդրում երևանցիներից։
Ուզում եմ հատուկ նշել, որ երևանցու շահը մեզ համար առաջնային է, ուստի թույլ չենք տալու, որ որևէ ուժ փորձի խաթարել Երևանի ավագանու և քաղաքապետարանի բնականոն աշխատանքը»։
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորական արտահայտություն արեց, ստացավ պատասխան և հարձակվեց իմ վրա.Սոնա Աղեկյանը՝ Անի Խաչատրյանի մասին
- Ես ոչ մեկին բռունցքով չեմ հարվածել, մազերից եմ քաշել.Անի Խաչատրյան
- Հայհոյանքներ և վիճաբանություն Երևանի ավագանու նիստի դահլիճի դիմաց
- Որովհետրև թույլ էին տվել, որ Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն.Իրավիճակը լարվեց, ավագանու նիստն ընդհատվեց
- «Ընտանիքդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի». Լարված իրավիճակ ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները