Եվրոպայում 2022 թվականին շոգից ավելի քան 70 հազար մարդ է մահացել
Բարձր ջերմաստիճանի պատճառով հնարավոր է 2022 թվականին Եվրոպայում ավելի քան 70 հազար մարդ մահացած լինի։ Այս մասին ասվում է Բարսելոնայի գլոբալ առողջության ինստիտուտի (ISGlobal) հրապապակած հետազոտության մեջ։
The Lancet Regional Health - Europe ամսագրում հրապարակված հետազոտության հեղինակները վերանայել են մահացության նախնական գնահատականները, որոնք կապված են 2022 թվականին եվրոպական մայրցամաքում ռեկորդային բաձր ջերմաստիճանի հետ:
Եվրանյուզը գրում է, որ շաբաթական մակարդակով մահացության տվյալների վրա հիմնված նոր մեթոդաբանական մոտեցմամբ իրականացված հաշվարկների համաձայն, 2022 թվականին շոգի հետ կապված իրական մահերը, հիմնված ամենօրյա տվյալների վրա, կազմում են 70 հազար 66, այլ ոչ թե 62 հազար 862 մահ, ինչպես սկզբնապես գնահատվում էր: