Թուրք փաստաբանները Միջազգային քրեական դատարանից պահանջում են ձերբակալել իսրայելցի պաշտոնյաների
Թուրք փաստաբանների խումբը պաշտոնապես դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)-ին՝ ձերբակալելու Իսրայելի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է հայցի նախաձեռնողներից մեկը՝ փաստաբան Բուրաք Բեքիրօղլուն։
«Մենք հենց նոր հայտարարություն ենք ներկայացրել ՄՔԴ Իսրայելի պաշտպանության նախարարի, ռազմական կաբինետի, գլխավոր շտաբի պետի, օդուժի հրամանատարի, հարավային շրջանի հրամանատարի դեմ և խնդրել ենք նրանց ձերբակալել, ինչպես նաև՝ Նեթանյահուի դեմ»,-ընդգծել է լրատվական գործակալության զրուցակիցը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը մտադիր է Իսրայելի դեմ հայց ներկայացնել Միջազգային քրեական դատարան
- Միջազգային քրեական դատարանը դարձել է կիբերհարձակման զոհ
- Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը․ ՏԱՍՍ