Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել Խաղաղության համաձայնագրի 6-րդ տարբերակը. ԱԳՆ
Հայաստանն ադրբեջանական կողմին է ներկայացրել Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկը։ Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը։
«Հետևելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարությանը՝ ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար, հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն»,-ասված է նախարարության X-ի միկրոբլոգում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Լավ լուրն այն է, որ Ադրբեջանի հետ խաղաղության հիմնական սկզբունքները համաձայնեցված են: Դա տեղի է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների արդյունքներով: Այդ համաձայնություններն արձանագրված են եռակողմ հանդիպումների արդյունքներով՝ Շառլ Միշելի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարությունների մեջ»։
Following up
Հարակից հրապարակումներ`
- Սիմոնյան. Այսօր պատմական հնարավորություն կա խաղաղություն հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի միջև
- Փաշինյան. Ինչո՞ւ չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը
- Խաղաղության համաձայնագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Հաջիևն արձագանքել է Արմեն Գրիգորյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան