«Հրապարակ». Զարուհի Փոստանջյանն քաղաքապետերի վրա կոյուղաջրեր լցնելու հերոսական անցյալ ունի. Որոշել է պահել մանդատը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երևանի ավագանու այսօրվա` նոյեմբերի 21-ի նիստին կմասնակցեն ավագանու բոլոր խմբակցությունները։ Սեպտեմբերի 17-ի ընտրություններից հետո, ինչպես հայտնի է, ոչ բոլոր խմբակցություններն են ներկայացել նիստերին, մասնավորապես Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքն առաջին անգամ է մասնակցելու։
Մեզ ասացին՝ բավական ռադիկալ են տրամադրված։ Այս ընթացքում Թևանյանը վայր դրեց ավագանու անդամի մանդատը, իսկ Զարուհի Փոստանջյանը պահպանեց, չնայած ոմանք շատ էին ուզում, որ նա ևս վայր դնի։ Զարուհի Փոստանջյանն ավագանիում գործելու և քաղաքապետերի վրա կոյուղաջրեր լցնելու հերոսական անցյալ ունի և որոշել է պահել մանդատը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում