Երևանում 10 ամսում 66 մարդ է մահացել ՃՏՊ-ներից
Երևանում տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը արձանագրվել է 1071 վթար, 604 վրաերթ, ընդհանուր՝ 1675 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց զոհ է դարձել 66 քաղաքացի: Նման տվյալներ է հրապարակել Քննչական կոմիտեն։
2023-ի 10 ամիսներին մայրաքաղաքում 8-ով ավելի մահվան ելքով ՃՏՊ-ներ են գրանցվել, քան ամբողջ 2022-ի ընթացքում:
«Քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է դրսևորել զգոնություն, չխախտել երթևեկության կանոնները, հետիոտներին՝ ճանապարհներն անցնել հատուկ այդ նպատակով նախատեսված տեղերով»,-նշում են ՔԿ-ից։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները