Ճշմարտության, արդարության հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կժամանի Հայաստան
ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին 2023 թվականի նոյեմբերի 16-ից 24-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանում։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ իր այցի ընթացքում ՄԱԿ-ի փորձագետը կգնահատի ճշմարտության, արդարադատության, հատուցման, հիշատակման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման ոլորտներում միջոցները, որոնք ընդունվել են Հայաստանի իշխանությունների կողմից՝ անդրադառնալու հակամարտության, պետության կողմից բռնաճնշման կամ քաղաքացիական անկարգությունների ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումներին։
Փորձագետը կհանդիպի կառավարության պաշտոնյաների, օրենսդիր մարմնի, դատական իշխանության, անվտանգության ուժերի, մարդու իրավունքների ազգային ինստիտուտի, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամների, զոհերի խմբերի և միջազգային հանրության ներկայացուցիչների հետ: Նա կայցելի Երևան և հանրապետության այլ վայրեր:
2023 թվականի նոյեմբերի 24-ին Հատուկ զեկուցողը մամուլի ասուլիս կհրավիրի տեղական ժամանակով ժամը 10:30-ին ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում (Պետրոս Ադամյան 14): Լրագրողների մուտքը խիստ սահմանափակ է։
Սալվիոլին իր զեկույցը Մարդու իրավունքների խորհրդին կներկայացնի 2024 թվականի սեպտեմբերին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան