
Ինչպես են Գազայից տարհանել վաղաժամ ծնված մի քանի տասնյակ երեխաների
Վաղաժամ ծնված 31 պաղեստինցի երեխա է տարհանվել Գազայի Ալ-Շիֆա քաղաքի հիվանդանոցից: Այս մասին հայտնում է BBC-ն։
Երեխաները տեղափոխվել են Եգիպտոսի սահմանին մոտ գտնվող հարավային Ռաֆահ քաղաքի էմիրաթական հիվանդանոց: Շաբաթ օրը հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ հիվանդներ, փախել են Ալ-Շիֆայից:
Հիվանդանոցը , որը տարածքում ամենամեծն ու ամենաժամանակակիցն է, գտնվում է իսրայելական զորքերի վերահսկողության տակ։
Իսրայելն ասել է, որ ՀԱՄԱՍ-ը հրամանատարական կենտրոն ունի այդ վայրում, ինչը Համասը հերքել է, բայց դեռևս դրա էական ապացույցներ չի ներկայացրել: