Ավինյանն ավագանու ընդդիմադիր անդամին հաջողություն մաղթեց իր դեմ սկսած դատական գործընթացում
«Կարծում եմ, որ արդար ու ճիշտ կլինի, որ երևանցին իմանա, որ «Մայր Հայաստան» դաշինքը իմ անունից Վարչական դատարան դիմում է տվել, որում պնդում է. որ Տիգրան Ավինյանն օրենքին համապատասխան չի ստանձնել իր լիազորությունները»,-Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը:
Նա հայտնեց, որ Տիգրան Ավինյանից առաջ նախկին երեք քաղաքապետերը երդմնակալության արարողության ժամանակ ապահովել են ավագանու քվորումը, իսկ Ավինյանը պնդել է, որ այն արարողակարգային նիստ է:
Հակոբյանը հայտնեց, որ նույն նախադեպով Թալինում 2022 թ մայիսին քվորումը նիստի ժամանակ ապահովվել է և ընտրվել քաղաքապետ, սակայն երդմնակալության ժամանակ ավագանու քվորումը չի ապահովվել, ինչի հետևանքով երեք ամիս անց արտահերթ ընտրություններ են անցկացվել:
«ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ Տիգրամ Ավինյանի թիմակից Գնել Սանոսյանը և իր տեղակալը, հարցին թե կարո՞ղ է լինել օրենքով սահմանված նիստ, որի ժամանակ քվորում չի պահանջվում, Տիգրան Ավինյանի գործընկերները հաստատել են մեր թեզը, որ օրենքով սահմանված նիստը պարտավոր է ունենալ քվորում»,-հիշեցրեց ավագանու անդամը և հավելեց. «Զգուշացնում եմ բոլոր երևանցիներին՝ ցանկացած որոշում, հրամանյական, աշխատանք և հարաբերություն, որ ունենալու եք այս քաղաքապետարանի, այս քաղաքապետի հետը, այդքան վստահ մի եղեք, որ հետագայում այդ ամենը չի վիճարկվելու, որովհետև ըստ օրենքի՝ «արարողակարգային նիստ» ձևակերպում գոյություն չունի»:
Սամվել Հակոբյանը հայտնեց, որ ընդդիմադիրները մասնակցելու են ավագանու նիստերին, բայց դատարանում պահանջելու են, որ անցկացվի նոր երդմնակալության նիստ, ինչի հետևանքով ոչ իշխանական ուժերը գան մասնակցեն և ապահովեն քվորումը, ապա նախկին երդմնակալությունից հետո ընդունված որոշումները նորից կկատարվեն, իսկ եթե ոչ իշխանական ուժերը չապահովեն քվորումը, ապա տրամաբանական կլինի իրականացնել նոր արտահերթ ընտրություններ:
Տիգրան Ավինյանմ ավագանու ընդդիմադիր անդամին հաջողություն մաղթեց իր դեմ հայցած դատական գործում:
Հարակից հրապարակումներ`
- Էս հատո՞ւկ եք անում, որ ապագա սերունդը կործանեք, թե՞ այսքան անհասկացող եք. Պեդրո Զարոկյանը՝ Ավինյանին
- «Ընտանիքդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի». Լարված իրավիճակ ավագանու նիստում
- Չանե՛լ հայկական իմպրովիզացիայի տարբերակներ.Տիգրան Ավինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները