Հետևաբար հարց՝ ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին.Ավինյանը՝ ավագանու ընդդիմադիր անդամներին
«Խմբակցությունն առնվազը չի ապահովելու քվորում»,-Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը և հավելեց. «ՔՊ կուսակցությունն այս պահին ունի կաղ բադիկի կարգավիճակ: «Մայր Հայաստան» դաշինքն այս ամբիոնը դիտարկում է որպես երկրում քաղաքական իրողություններին արձագանքելու և երկրի առաջ ծառացած մարտահրավերների վերաբերյալ իր ահազանգը հնչեցնելու հարթակ»:
Սուքիասյանը ասաց, թե քաղաքապետարանի աշխատանքները ենթակա են տապալման, հատկապես առաջիկայում սպասվող դատական ակտի լույսի ներքո և Երևանի քաղաքացիներին հորդորեց լինել զգույշ, քանի որ դատարանի որոշմամբ քաղաքապետարանի որոշումները կարող են համարվել առոչինչ:
Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց ելույթի համար:
«Ուղղակի տեղեկացնեմ, որ դատարանն իրավասություն չունի նշանակելու նոր երդմնակալության արարողություն և եթե ենթադրենք, որ ձեր պնդումներն իրավական առումով հիմք ունեին, ապա այս ավագանին առհասարակ որևէ գործունեություն չպետք է ծավալեր և մենք պետք է արդեն լուծարված լինեինք ու գնայինք նոր ընտրությունների»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը:
Ավինյանը հորդորեց ճշգրտել իրավական գնահատականները և կրկին անդրադարձավ երդմնակալության արարողությանը:
«Եթե երդմնակալության արարողությունը տեղի չի ունեցոլ, քաղաքապետ չի ընտրվել, ապա, տրամաբանության համաձայն, մենք ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր մարմիններ չպետք է ունենայինք: Հետևաբար հարց՝ ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին»,-ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին դիմեց Ավինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ավինյանն ավագանու ընդդիմադիր անդամին հաջողություն մաղթեց իր դեմ սկսած դատական գործընթացում
- «Ընտանիքդ կճանապարհեմ դեպի Ծերեթելի». Լարված իրավիճակ ավագանու նիստում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները