ԱՄՆ-ը դատապարտում է միայն այն հեղաշրջումները, որոնց չի մասնակցում. Զախարովա
Վաշինգտոնը դատապարտում է հեղաշրջման փորձերը միայն այն երկրներում, որտեղ ԱՄՆ-ն չի մասնակցում այդ գործընթացին, ինչպես եղավ 2014 թվականին Գամբիայում։ Մինչդեռ ԱՄՆ-ը չդատապարտեց Ուկրաինայում նմանատիպ իրադարձությունները։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Չեպազրույցի ժամանակ Զախարովան մեջբերել է ԱՄՆ այն հայտարարությունը, ըստ որի Վաշինգտոնը կտրականապես դատապարտում է ոչ սահմնադրական եղանակով իշխանության զավթման ցանկացած փորձ։ Ապա նա հստակեցրել է, որ Վաշինգտոնն ի նկատի է ունեցել 2014-ին Գամբիայում տեղի ունեցած հեղաշրջմնաը, մինչդեռ գրեթե նույն ժամանակ Ուկրաինայում տեղի ունեցավ Մայդանը, որին հետևեց երկարատև ճգնաժամ, բայց ԱՄՆ կողմից դատապարտում չեղավ։
«Ինչո՞ւ։ Ես ունեմ այս հարցի պատասխանը։ Նրանք դատապարտում են միայն այն հակասահմանադրական հեղաշրջումների փորձերը, որոնց իրենք չեն մասնակցում, բայց որտեղ մասնակցում են, որտեղ միջամտում են պետությունների ներքին գործերին, որտեղ հովանավորում են հենց այդ «հեղափոխականներին», նրանք հարկ չեն համարում դատապարտել, այնտեղ խոսում են միայն ժողովրդավարության մասին»,- ասել է Զախարովան։