Ալիև. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չկան
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար այլևս որևէ խոչընդոտ չկա։ Sputnik Ադրբեջանի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը։
«Մեր երկիրն աջակցում է տարածաշրջանի խաղաղության օրակարգին, Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ երկխոսության՝ խաղաղության պայմանագիր կնքելու և երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու»,-ասել է Ալիևը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի պետնախարարի հետ հանդիպման ժամանակ։
Այսօր ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր. «Հայկական կողմը, ևս մեկ անգամ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ ջանքեր գործադրելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության և կայության հաստատման ուղղությամբ, նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորմասն մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան