Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին խաղացող, «Ուրարտուի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին։
«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես կարող էի պատկերացնել. ինձ սովորեցրել է թիմային աշխատանքի, մտածելակերպի, այնպիսի արժեքների, որոնք կօգնեն հաղթահարել հետագա դժվարությունները»,- ասուլիսում ասաց Օզբիլիսը։
Նա նշեց, որ իր կարիերայի ընթացքում ներկայացրել է մեծ ակումբներ, խաղացել է լավագույն մարզադաշտերում, մրցել է լավագույն ֆուտբոլիստների հետ և դեմ։
«Ներկայացել եմ մի ամբողջ ազգ՝ ինչի համար անվերջ շնորհակալ եմ։
Ուրախությամբ եմ հանդես եկել բոլոր ակումբներում, բայց առանձնահատուկ պատիվ ու հպարտություն զգացել եմ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելուց և հայոց եռագույնը շատ երկրներում ներկայացնելուց»,- ասաց Օզբիլիսը։
Նա ընդգծեց. «Սա ֆոտբոլային կարիեայի ավարտ է, բայց հետաքրքիր ճանապարհի սկիզբ»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան