Իշխանությունները լավ հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե մենք Ռուսաստանին թշնամացնենք. Արմեն Ռուստամյան
«Եթե ՀԱՊԿ ոչ մի միջոցառման չեն մասնակցում, բայց դա նշանակում է, որ իրենք դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, սա ի՞նչ է։ Ասացինք դեմարշ է, ասացին՝ չէ, դեմարշ չէ, ասացինք դուրս եք գալիս, ասացին՝ դուրս չենք գալիս, բա էլ ի՞նչ անուն պետք է այս ամեն ինչը ստանա»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի, ԱԳ նախարար Արարատ Միրոզյանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին չմասնակցելուն։
Ըստ նրա, պարզ է, որ ակնհայտ դեմարշ է կատարվում, դա նույն տրամաբանության մեջ է, ինչ-որ այսօր Հայաստանի իշխանություններն իրականացնում են։
«Գտել են, իրենց կարծիքով, հիմնավոր բացատրություն՝ ասելով, որ ՀԱՊԿ-ը, ճիշտ է, գալիս է այստեղ իր ներկայությունն ապահովելու, բայց Հայաստանը շարունակում է դա մերժել՝ ասելով՝ քանի որ իրենք չեն հստակեցնում, թե ուր են գալիս, ինչպես են գալիս։
Հարցը կարելի է այլ կերպ ձևակերպել՝ իրենք եթե գալիս են, չգիտեն ուր են գալիս, բա ո՞նց են գալիս։ Այսինքն գիտեն չէ՞ ուր են գալիս։ Ինչպե՞ս կարելի է դա դարձնել հիմնավոր ձևակերպում ու տիրաժավարել։ Լավ էլ գիտեն՝ ուր են գալիս։
Ի՞նչ է նշանակում՝ թող ասեն ուր են գալիս, նոր գան։ Իրենք գալիս են, այդտեղ էլ կերևա, թե ուր են գալիս։
Մենք ինքներս չունենք ճշգրտված սահմաններ ու քարտեզ»,- ասաց Ա. Ռուստամյանը։
Ընդդիմադիր խմբակցության անդամն ասաց, որ կա վեկտորի, անվտանգային համակարգի փոփոխության քաղաքականություն, որը Հայաստանի համար խիստ վտանգավոր է։
«Հայաստանի իշխանությունները լավ հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե մենք Ռուսաստանին թշնամացնենք։ Սրա պատճառով է, այսպես ասած, իրենց կարծիքով, ոչ այս կողմ, ոչ այն կողմ, անորոշ հայտարարությունները։ Սա, բնական է, երկար չի կարող տևել, դրվելու է կողմնորոշման խնդիր։ Բոլոր կողմերից է դրվելու և այստեղ է մեր վիճակը վատանալու, «կամ-կամ»-ի վիճակ է առաջանալու։ Արևմուտքն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես, Ռուսաստանն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես։ Որովհետև մյուսի հետ լինել, նշանակում է՝ մյուսին դեմ լինել։ Այսօր իսկապես աշխարհաքաղաքական առճակատումը բերել է դրան։ «Եվ-և»- ի վիճակն իրականացնել չի ստացվի»,- ասաց Ա.Ռուստամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես նույնպես չեմ մասնակցելու ՀԱՊԿ միջոցառմանը. Ալեն Սիմոնյան
- Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
- Արարատ Միրզոյանը չի մեկնի Բելառուսում անցկացվելիք ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված հանդիպումներին
- Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ
- Հայաստան դիտորդական առաքելություն գործուղելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ
- Կատարյալ արկածախնդրություն. Սուրենյանցը՝ ՀԱՊԿ օրակարգից Հայաստանին օգնելու հարցը հանելու մասին
- Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնելու վերաբերյալ նախագիծը