Գազայում ժամանակավոր զինադադար կհաստատվի․ ազատ կարձակեն գերեվարված կանանց ու երեխաներին
Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ Գազայի հատվածում պահվող պատանդներին ազատ արձակելու գործարքին: Այս մասին հայտնում է «Haaretz» պարբերականը։
Ըստ աղբյուրի՝ գործարքին հավանություն տալու հարցով նախարարների կաբինետի նիստը շարունակվել է վեց ժամ։ Արդյունքում հաստատվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ ժամանակավոր հրադադարի մասին համաձայնագիրը, որը կներառի իսրայելցի պատանդների փոխանակումը իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների հետ:
Կառավարության 38 անդամներից միայն երեք ծայրահեղ աջ նախարարներն են դեմ քվեարկել գործարքին։
Պլանի համաձայն՝ քառօրյա զինադադար կհայտարարվի, որի ընթացքում ՀԱՄԱՍ-ը ազատ կարձակի 50 կանանց ու երեխաների։ Բացի այդ, Կարմիր Խաչի ներկայացուցչին կթույլատրվի այցելել մնացած պատանդներին՝ անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանն «ուժեղ գրպաններ» ունեցող երկրներին կոչ է արել օգնել Գազային
- Ինչպես են Գազայից տարհանել վաղաժամ ծնված մի քանի տասնյակ երեխաների
- Իսրայելի իշխանությունները մոտ են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնության կնքմանը
- Գազայից 16 նորածին երեխաներ տեղափոխվել են Եգիպտոսի Էլ-Արիշի հիվանդանոց
- Հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է 5,5 հազար երեխա
- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Գազայում մարդիկ հայտնվել են թակարդում և չեն կարողանում փրկվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է