Երևանի ավագանու նիստերի դահլիճում սեղաններին «Գռզո»-ին պատկանող ֆիրմայի ջրերն են դրված․ Սոնա Աղեկյան
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը գրում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Բոլորդ հիշում եք, որ 2018 թվականի գարնանը Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ յուրային օլիգարխներ չեն լինելու, ասում էր՝ խնամի-ծանոթ-բարեկամ այլևս չի լինելու պետական համակարգում, նրանք որևէ արտոնություն չեն ունենալու, բայց կյանքը ցույց տվեց, որ ՔՊԿ-ական իշխանության բոլոր յուրային օլիգարխները կա՛մ ՀՀ ԱԺ-ում պատգամավոր են աշխատում, կա՛մ առաջանում են նոր օլիգարխներ: Հիմա ՔՊԿ-ին կից մարդիկ են միլիոնատեր դառնում, կամ էլ հին օլիգարխներից ոմանք դարձել են օրվա իշխանությունների սրտի օլիգարխները:
Ի դեպ, ըստ օդում կախված լուրերի՝ Տիգրան Ավինյանը ևս մեծահարուստ օլիգարխ է դարձել, այլապես ՔՊԿ-ն չէր կարողանա այդպիսի թանկարժեք քարոզարշավ իրականացնել։
Ուզում եմ տեղեկացնել, որ Երևանի ավագանու նիստերի դահլիճում սեղաններին ՔՊԿ-ական օլիգարխ-պատգամավոր, հանրությանը Գռզո մականունով հայտնի Խաչատուր Սուքիասյանին պատկանող Սիլ ֆիրմայի ջրերն են դրված: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ստացվել, որ ջուր մատակարարող տարբեր կազմակերպություններից հենց Սիլ-ն է ընտրվել: Եղե՞լ է արդյոք մրցույթ, ի՞նչ չափանիշներով է Սիլ-ը հաղթել, եթե, իհարկե, մրցույթ է եղել:
Փաստորեն, հայ ժողովրդին խաբեցին, որ հեղափոխություն են անում, բայց իրականում այնպես արեցին, որ իրենց յուրայինների ապրանքները պետական համակարգերում մատակարարվեն ու փող աշխատեն:
Սա է այս իշխանության իրական դեմքը: Ինչ վերաբերում է, իմ հնչեցրած հարցերին, ապա դրանք հրապարակային պատասխան են պահանջում: Մեր հանրությունը պետք է իմանա, թե ինչպես են ծախսվում, ավելի ճիշտ՝ մսխվում բյուջետային միջոցները»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները