Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածը պարեկները 20 րոպեից ավելի փակել էին
Երևանի Իսակովի պողոտա-Հաղթանակ կամուրջ հատվածը 20 րոպեից ավելի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից փակվել էր։ Երթևեկությունը կաթվածահար էր։ Խցանումը հասնում է մի քանի կիլոմետրի:
Մարդիկ, ովքեր շտապում էին աշխատանքի, դասի, ստիպված իջնում էին տրանսպորտային միջոցներից ու ոտքով շարունակում ճանապարհը:
Երբ արդեն ճանապարհը բացվեց, մեքենաների վարորդներն ի նշան դժգոհություն, բողոքի, պարեկային ծառայության աշխատակիցների կողքով անցնելիս ձայնային ազդանշաններ էին տալիս։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ ճանապարհը փակվել է արարողակարգային միջոցառումներով պայմանավորված։
Հիեցենք, որ նախօրեին պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Իրաքի նախագահ Աբդ Ալ-Լատիֆ Ջամալ Ռաշիդը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին