«Փողը քաղաքականության մեջ վերահսկելու իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները» թեմայով քննարկում ԿԸՀ-ում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը և ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը մասնակցել են «Փողը քաղաքականության մեջ վերահսկելու իրավական և ինստիտուցիոնալ մեխանիզմները» թեմայով համաժողովին: Հիմնական բանախոս IFES (Ընտրական համակարգերի միջազգային հաստատության) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Մագնուս Օհմանը ներկայացրել է ընդհանուր ակնարկ, թե ինչպես է քաղաքական ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում տարբեր երկրներում:
Քննարկմանը մասնակցել են նաև ներկայացուցիչներ Հակակոռուպցիոն կոմիտեից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, Գլխավոր դատախազությունից, Ֆինանսների նախարարությունից և այլ գերատեսչություններից:
Սույն նախաձեռնությունը իրականացվել է «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» (ԱԺԿՀ) ծրագրի շրջանակում ԱՅ ԷՖ Ի ԷՍ -ի կողմից։ ԱԺԿՀ-ն ֆինանսավորվում է ՄԹ միջազգային զարգացման աջակցության շրջանակում, Միացյալ Թագավորության կառավարության կողմից։