ՀԱՊԿ երկրների ԱԳՆ-ները հայտարարություն են ընդունել անվտանգության վերաբերյալ
Բելառուսի արտգործնախարար Սերգեյ Ալեյնիկը հայտարարել է, որ չորեքշաբթի Մինսկում ՀԱՊԿ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ։
«Համատեղ հանդիպման արդյունքում հաստատվել և ստորագրվել են մոտ 20 փաստաթուղթ ՝ քաղաքական և ռազմաքաղաքական, ինչպես նաև ժամանակակից մարտահրավերներին և անվտանգությանը սպառնացող վտանգներին դիմակայելու բնագավառում։ Ցանկանում եմ նշել երկու կարևոր փաստաթուղթ»,-լրագրողներին ասել է Ալեյնիկը՝ ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների և ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստից հետո:
Նրա խոսքով, «առաջին փաստաթուղթը ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունն է եվրասիական տարածքի անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումների վերաբերյալ, ինչը առանձնահատուկ նշանակություն ունի ներկա ռազմաքաղաքական իրավիճակում»։
«Երկրորդ փաստաթուղթը ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱՊԿ խորհրդի համատեղ որոշումն է ՀԱՊԿ-ի անդամ երկրների լրացուցիչ միջոցառումների ցանկի վերաբերյալ, որոնք ուղղված են ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության ապահովմանը, և այս հարցը կարևորվում է վիրտուալ տարածքում աճող մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում»,-ասել է բելառուս նախարարը։
Նա հավելել է, որ հանդիպման մասնակիցները համաձայնության են եկել մի շարք փաստաթղթերի նախագծերի շուրջ, որոնք ուղղված են կազմակերպության ամրապնդմանը և անդամ երկրների անվտանգության բարձրացմանը։
«Դրանք կառաջարկվեն պետությունների ղեկավարների քննարկմանը Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որը տեղի կունենա վաղը Մինսկում»,-ասել է Ալեյնիկը։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելու որոշումն, իհարկե, չի բխում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերից․ Զախարովա
- Սուրեն Պապիկյանը չի մասնակցելու ՀԱՊԿ Պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
- Արարատ Միրզոյանը չի մեկնի Բելառուսում անցկացվելիք ՀԱՊԿ շրջանակներում նախատեսված հանդիպումներին
- Հայաստանի օրակագում ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարց չի քննարկվել. ԱԺ փոխնախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան