Հունաստանի ընդդիմությունը դեմ է Էգեյան կղզիներն ապառազմականացնելու թուրքական պահանջին
Հունաստանի ընդդիմությունը դեմ է Էգեյան ծովի կղզիներն ապառազմականացնելու վերաբերյալ Թուրքիայի պահանջին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել էր, որ այս հարցը քննարկվել է Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Նա ընդգծել էր, որ լարվածության պատճառը ոչ միայն Հունաստանն է, այլև ԱՄՆ-ն, որն իբր Հունաստանին դրդում է գնալ լարվածության Թուրքիայի հետ։
Էրդողանը տեղեկացրել էր, որ կղզիների ապառազմականացման հարցերով Անկարան շարունակելու է բանացել Հունաստանի հետ։
Ի պատասխան կղզիների ապառազմականացման վերաբերյալ Թուրքիայի պահանջի՝ Հունաստանի գլխավոր ընդդիմադիր «SYRIZA» կուսակցության առաջնորդ Ստեփանոս Կասելակիսը նշել է, որ Էգեյան ծովի կղզիները զինաթափելու Թուրքիայի պահանջը Հունաստանի կարմիր գիծն է։
«Մենք չպետք է Էրդողանին ազդանշան տանք, որ մենք բաց ենք կղզիների ապառազմականացման համար», - նշել է Կասելակիսը։