Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ԱԳՆ, ՊՆ և Անվտանգության խորհրդի քարտուղարների ղեկավարների հանդիպումը
ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի մասնակիցները Բելառուսի Ազգային գրադարանում են, որտեղ էլ տեղի է ունենում միջոցառումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Հանդիպման մասնակիցներին դիմավորում են Բելառուսի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Ալեյնիկը, Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը և երկրի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։ Առաջինը ժամանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը։
Համատեղ հանդիպումը տեղի է ունենում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նախօրեին, որը տեղի կունենա հինգշաբթի օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ։ 2023 թվականին Մինսկը նախագահում է ՀԱՊԿ-ում, որը ներառում է վեց պետություն՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հեռախոսազրույցում տեղեկացրել է, որ չի կարող մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան