Վանաձորում թալանել են հայտնի «Գլորիա» կարի ֆաբրիկան. պատճառվել է մի քանի մլն դրամի վնաս
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 10-ին առանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ այդ օրը անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաք Երևանյան խճուղու վրա գտնվող «Գլորիա» կարի ֆաբրիկայի տարածք, մտել պահեստ և կատարել առանձնապես խոշոր չափի գողություն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Պազվել է, որ ֆաբրիկայից գողացել են արտասահմանյան պատվիրատուի համար նախատեսված հագուստի դետալներ (շղթաներ, կոճակներ) և այլ իրեր:
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ֆաբրիկայից գողացել են մի քանի մլն դրամ արժողության ապրանքներ և կատարվածի մասին արդեն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել «Գլորիա» կարի ֆաբրիկայի համակարգող 53-ամյա Ալեքսեյ Ա.-ն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին