
Վարդան Ղուկասյանը շոկի մեջ է ավագանու այդ բառապաշարից. Ամալյա Սարգսյանը
«Վարդան Ղուկասյանը շոկի մեջ է, այդ բառապաշարից ելնելով: Անգամ Վարդան Ղուկասյանը նման հայհոյանքներ չի օգտագործում, ապշած էր, թե ինչպես կարող է կինն իրեն թույլ տալ ավագանու նիստերի ընթացքում նման հայհոյանք կիրառել»,-լրագրողներին հայտնեց Երևանի ավագանու«Հանրային ձայն», խմբակցության անդամ Ամալյա Սարգսյանը:
Նա նաև հայտնեց, որ «Մայր Հայաստան» խմբակցության հետ պայմանավորվել էին բոյկոտել ավագանու նախորդ օրվա նիստը, բայց վերջիններս եկել են նիստի և փորձել են ցույց տալ որ առանց «Հանրային ձայն»-ի կարող են ավագանու նիստում հարցեր լուծել:
Ավագանու անդամը նաև հայտնեց, որ այդ հարցով հանդես կգան առանձին հայտարարությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Ես սեռական բնույթի հայհոյանք հնչեցրել եմ, երբ ինձ սեռական բնույթի հայհոյանք են հնչեցրել.Նարինե Հայրապետյան
- Հայհոյանքներ և վիճաբանություն Երևանի ավագանու նիստի դահլիճի դիմաց