Վատ եղանակի պատճառով ՌԴ-ն փակել է Վերին Լարսը
Ռուսաստանի Դաշնությունը Վրաստանին կապող Վերին Լարսի ճանապարհով եղանակի վատթարացման պատճառով դադարեցվել է բոլոր տեսակի մեքենաների տեղաշարժը ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովաստի»-ն՝ հղում անելով Հյուսիսային Օսեթիայի արտակարգ իրավիճակների նախարարության վարչությանը։
«Վլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում 2023 թվականի նոյեմբերի 21-ի ժամը 20:40-ից մինչև հետագա ծանուցումը արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու ուղղությամբ »,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դա պայմանավորված է Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացմամբ, մեքենաների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինությամբ և վրացի սահմանապահների առաջարկությունները հաշվի առնելով։
Ռազմա-Վրացական ճանապարհը միակ ցամաքային ուղին է, որը Ռուսաստանի Դաշնության հետ կապում է ոչ միայն Վրաստանը, այլև Հայաստանը։
Հարակից հրապարակումներ`
- Մայրիկի տարեդարձի վարդերը մնացին բեռնախցիկում. Լարսում իրավիճակը վատթարացել է
- Վերին Լարսի անցակետում ավելի քան 700 մեքենա է կուտակվել
- Ձնահոսքի վտանգի պատճառով Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Վերին Լարսի անցակետում մեքենաների թողունակությունը ժամանակավորապես կկրճատվի