Ես, անկեղծ ասած, իրենց ցավը չտանեմ.Տիգրան Ավինյանը՝ վարչական շրջանների ղեկավարներին
«Հարգում եմ քաղաքապետին, այս ինստիտուտը և միայն դրա համար չեմ պատասխանում, բայց ուզում եմ հավելել, որ ոչ մեկը չառիթավորվի, քանի որ ցանկացած ձևաչափով՝ այս դահլիճում, թե այս դահլիճից դուրս, ստանալու են համապատասխան պատասխան: Ինչ կտան՝ նա կստանան: Վերջում էլ թեմայից դուրս հավելեմ՝ 12 վարչական շրջանների ղեկավարներին՝ ես ձեր ցավը տանեմ, տղե՛րք»,-ավագանու նիստում հայտարարեց Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի խաչատրյանը:
Վերջինս ակնարկեց նախօրեին ընդհատված նիստից հետո վարչական շրջանների ղեկավարների և «Մայր Հայաստան» խմբակցության միջև արձանագրված միջադեպին:
Տիգրան Ավինյանը տեղից արձագանքեց Խաչատրյանին՝ ասելով. «Ես, անկեղծ ասած, իրենց ցավը չտանեմ: Ես չեմ խրախուսում որևէ տեսակի բռնություն՝ ո՛չ ֆիզիկական բռնություն, ո՛չ խոսքով, որովհետև հուսով եմ, որ մենք և՛ էդ ժամանակաշրջանն ենք վերապրել, և՛ էդ տարիքից ենք նաև դուրս եկել, որ չենք կարող քաղաքակիրթ ձևով՝ բառերով ձևակերպենք այն հարցերը, որոնք պետք է լուծվեն, և չենք կարող իրար հետ խոսել, վստահ եմ, որ կարող ենք»:
Հարակից հրապարակումներ`
- Եթե կա սադրանք, ապա սադրվողները կկարողանան որոշակի գործողություններ անել. Արմեն Փամբուխչյան
- Վեճն առաջացավ ընդդիմադիր ավագանու որոշ անդամների սադրանքի արդյունքում.Արմեն Փամբուխչյան
- Հայհոյանքներ և վիճաբանություն Երևանի ավագանու նիստի դահլիճի դիմաց