Բրիտանիայում Amazon-ի աշխատակիցները «Սև ուրբաթ»-ին ցույցի դուրս կգան
«Սև ուրբաթ»-ին՝ նոյեմբերի 24-ին, Մեծ Բրիտանիայում ամերիկյան Amazon առցանց մանրածախ առևտրի խոշոր պահեստի ավելի քան հազար աշխատակիցներ գործադուլը կանցկացնեն՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում, հայտնում է Independent թերթը:
Ըստ աղբյուրի՝ ընկերության 30-ամյա պատմության մեջ դա կլինի ամենամասշտաբային գործադուլը։
«Amazon-ի աշխատակիցները մտադիր են գործադուլ անցկացնել «Սև ուրբաթ»-ին, ինչը, արհմիությունների կարծիքով, կդառնա ընկերության աշխատանքի ամենամեծ խափանումը նրա 30 տարվա պատմության ընթացքում»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Քովենտրի քաղաքում, որտեղ գտնվում է Amazon-ի ամենածանրաբեռնված կենտրոններից մեկը, շուրջ 1150 աշխատակիցներ դուրս կգան պիկետի՝ վարձատրության և աշխատանքային պայմանների վերաբերյալ վեճերի պատճառով։
«Դա շատ պարզ խնդրանք է ։ Մենք ցանկանում ենք, որ ընկերությունը նստի բանակցությունների սեղանի շուրջ և քննարկումներ սկսի մեզ հետ։ Դա ողջամիտ խնդրանք է, բայց Amazon-ի ղեկավարությունը հրաժարվեց խոսել: Դա ընկերության սարսափելի մեղքն է: Այն, որ Amazon-ը դա չի արել, ամոթ է», - մեջբերում Է հրատարակությունը GMB արհմիության ներկայացուցչի խոսքը։
Amazon-ն իր հերթին հայտնել է, որ աշխատանքում ընդհատումներ չեն լինի, քանի որ Քովենտրիում գտնվող հաստատությունն ուղղակիորեն չի սպասարկում հաճախորդներին։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին