Ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում ուղիղ բանակցել Հայաստանի հետ. Քաղաքագետի պարզաբանումը
Պաշտոնական Երևանը նոյեմբերի 21-ին ադրբեջանական կողմին փոխանցեց հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի իր՝ թվով 6-րդ խմբագրությունը։ Դրան հետևեց Ադրբեջանի ԱԳ նախարարության մեղադրանքը՝ ուղղված Հայաստանին գործընթացը ձգձգելու համար։ Ադրբեջանը, որ նախ նախընտրում էր բանակցել Արևմուտքի, ապա Ռուսաստանի միջնորդությամբ, հետո՝ 3+2 ձևաչափով, երեկ հայկական կողմին կոչ արեց սկսել երկկողմ բանակցություններ՝ առաջարկելով հանդիպման վայր դիտարկել նաև Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանը։
Բաքվի այս հայտարարությունների բովանդակության փոփոխության, ցուցաբերած շտապողականության, համաձայնագրի խմբագրումների վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։
Panorama.am -Պարոն Դանիելյան, արդեն վեցերորդ անգամ խմբագրվում է խաղաղության համաձայնագիրը։
Ստեփան Դանիելյան-Գիտե՞ք ինչ, համաձայնագրերը կարող են միլիոն անգամ խմբագրվել։ Համաձայնագրերն իրավիճակ են փոխում։ Բայց քանի որ հարցն աշխարհքաղաքական է, իսկ աշխարհում տեղի են ունենում վերաձևավորվման գործընթացներ ու միգուցե մոտակա երկու-երեք տարին շարունակվեն, մինչև նոր աշխարհակարգ ձևավորվի։ Թեժ կետերում՝ Արցախ, Ուկրաինա, Մերձավոր Արևելք և այլն, և այլն, այդ պրոցեսները երկար են տևելու, այդ պատճառով ֆիքսացիա հնարավոր չէ, քանի որ պայմանագիրն իրավիճակի ֆիքսում է նշանակում։
Panorama.am -Ինչպե՞ս եք մեկնաբանում Ադրբեջանի հայտարարությունների փոփոխությունը՝ նախընտրելի բանակցությունների մասին։
Ստեփան Դանիելյան-Ամեն բան բավականին պարզ է։ Արցախի խնդիրն աշխարհքաղաքական է։ Ամբողջ հարցը ռեգիոնի ազդեցության փոփոխությունն է։ Հենց այդ պատճառով էլ Արցախի պատերազմը սկսկեց, և ամեն կողմ, նկատի ուն եմ Ռուսաստանն ու Արևմուտքը, իրենց հաջող սցենարն ունեին։ Հիմա հաջող սցենարը կախված է նրանից, թե պայմանագիրը կամ բանակցությունները որ հարթակում են տեղի ունենալու՝ Ռուսաստանո՞ւմ, թե՞ Արևմուտքում։
Կա նաև երկրորդ խնդիրը։ Արցախում հիմա հայ չկա, բայց բոլորը խոսում են հայերի վեադարձի մասին, իսկ հայերի վերադարձը պետ է ապահովեն ինչ-որ միազգային ուժ։ Ո՞վ է լինելու այդ ուժը, այսինքն, Ադրբեջանի տարածքում ո՞ւմ զորքերն են կանգնած լինելու։ Այստեղ գալիս է աշխարհքաղաքական խնդիրը, թե բանակցությունները որ հարթակում կլինեն։ Տարածաշրջանում բեկտորների փոփոխությունէ եղել, Հայաստանը գնացել է դեպի արևմտյան վեկտոր, Ադրբեջանն էլ արդեն ռուսական հարթակում է հայտնվել, տեղի է ունեցել դերերի փոփոխություն։
Հիմա Ադրբեջանը շատ մտահոգված է, որ Արցախի հարցը բաց է մնացել, Ացախի հայերի իրավունքների հարց կա, իսկ դրա հետևում կանգնած է հարցը, թե ով է ապահովեու այդ իրավունքները և ում զինված ուժերն են լինելու այնտեղ։ Այստեղից հետևում է, թե ում ազդեցության գոտի կլինի։ Ադրբեջանի համար կարևոր է, որ այդ հարցը փակվի, իսկ հարցը կարող է փակվել, երբ Հայաստանն է ընդունում։ Պայմանագրի պայմանների հիմնական խնդիրը դրա մեջ է։ Քանի որ արդեն Արևմուտքից ճնշում կա Ադրբեջանի վրա, իսկ Ռուսաստանի համար Ադրբեջանը կարևոր է Իրանի հետ կապն ապահովելու համար, այս առումով Ադրբեջանը հայտնվում է Իրան-Ռուսաստան ազդեցության գոտում, ինչն իրենք չեն ուզում, քանի որ ռեգիոնում Թուրքիայի թուլացում է գնում, Ադրբեջանն ուզում է, որ լինեն ուղիղ բանակցություններ, որպեսզի կարողանան նաև իրենց պայմանները պարտադրել։
Panorama.am -Կարծեք, ռուս-ուկրաինական հակամարտությունը մոտ է ավարտին, շատերն են խոսում, որ իրավիճակը փակուղում է, պետք են բանակցություններ։ Այդ հակամարտության հնաարավոր ավարտից հետո ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր Հարավային Կոցկասում։
Ստեփան Դանիելյան- Ես Ձեզ ուրիշ բան ասեմ։ Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, Իսրայելում, Թայվանում, Հայաստան-Ադրբեջանում, բոլորը պետք է դիարկել մեկ ընդհանուր փաթեթի մեջ։ Եթե մի կողմը մի տեղ ինչ-որ բան է ձեռք բերում, այլ տեղում գնում է զիջման։ Ենթադրենք, եթե Ուկրաինայի մի մասը զիջեն Ռուսաստանին, կարող է Ռուսաստանը զիջի Հարավային Կովկասը։ Այսինքն, այս խնդիրների լուծումը փաթեթային է։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ-ից արձագանքել են Բաքվին
- Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել Խաղաղության համաձայնագրի 6-րդ տարբերակը. ԱԳՆ
- Սերգեյ Մելքոնյան. Այսօր արդեն շատերը պատրաստ չեն վճարել ու լինել Ուկրաինայի հաղթանակում ներդրողներից
- Խաղաղության համաձայնագրի տեքստը միջուկային ֆիզիկա չէ. Հաջիևն արձագանքել է Արմեն Գրիգորյանին
- Քաղտեխնոլոգ. Ադրբեջանը Ռուսաստանին ու Իրանին ասում է՝ Հայաստանի ղեկավարությունը ձեզ խաբում է
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան