ԱԹՍ-ի հարվածից վիրավորվել է «Ռոսիա-24»-ի թղթակիցը
«Ռոսիա-24»-ի թղթակից Բորիս Մակսուդովը վիրավորում է ստացել Զապորոժիեի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով: Այդ մասին հայտնում է mk.ru-ն։
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 22-ին Ուկրաինայի զինված ուժերն անօդաչու թռչող սարքից բեկորային զինամթերքով հարված են հասցրել մի խումբ ռուս լրագրողների, որոնք նյութ էին պատրաստում Զապորոժիեի մարզի բնակավայրերի գնդակոծությունների մասին:
Մակսուդովն օպերատիվ կերպով տարհանվել է, նրան բուժօգնություն է ցուցաբերվել, կյանքին վտանգ չի սպառնում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայկ Դեմոյան. Արարատ Միրոզյանի երեկվա ասածը քրեորեն հետապնդելի հերթական գործողությունն է